11/04/2023 18:45
Մեր երկրում նորից պատերազմ է, և այդ պատերազմը նորից մեր երկիր բերեց Նիկոլ Փաշինյանը․ Էդգար Ղազարյան
Մեր երկրում նորից պատերազմ է, և այս պատերազմը նորից մեր երկիր բերեց հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին՝ Նիկոլ Փաշինյանը, որը 2018 թվականին մեր ժողովրդի ամենաազնիվ զգացողությունները շահարկելով, ամենանվիրական ցանկություններիը, երազանքները, ձգտումները խափանելով, խարդախությամբ, խաբեությամբ տիրացավ ժողովրդի օրինական իշխանությանն ու այդ իշխանությունը ծառայեցնում է հայ ժողովրդի թշնամիներին և իր իր ու իր խունտայի բարեկեցությանը, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Ղազարյանը հարց բարձրացրեց՝ այս պահին մարտական գործողություններ են Հայաստանի տարածքում, բայց ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները պատերազմից հետո Տեղ գյուղի տարածքում։ Նրա խոսքով՝ ՀՀ զինված ուժերը ինչպես այս, այնպես էլ մյուս տարածքներում ի զորու էին սահմանի պատշաճ պաշտպանություն իրականացնել։ Այլ հարց է, որ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից բանակի առջև նման պահանջ չի դրվել։
«Իհարկե, բանակը կարող է սահմանի պաշտպանություն իրականացնել, եթե իր առջև խնդիր դրվի։ Ինչու՞ բանակի առջև խնդիր չի դրվում։ Պաշտպանության նախարարը հիմա Բրյուսելում է։ Իսկ մի քանի օր առաջ հայտարարվում էր՝ Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան գոտի։ Հենց այնտեղ, որտեղ հիմա ընթանում են մարտական գործողություններ։ Գնաց, հանձնեց թշնամուն, եկավ՝ դավաճան սրիկան։ Սրանք դիտմամբ են անում»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ զարգացումները տանում են այնտեղ, որ թշնամին արդեն շարժվում է դեպի Նախիջևանի ուղղություն։