11/04/2023 18:58
Ես ցանկանում եմ ՀՀ ԶՈՒ-ին, զինվորներին զորակցության խոսքեր ասել ԱԺ անունից․ Հակոբ Արշակյան
Ազգային ժողովի նիստը հետաձգվեց սահմանին լարված իրավիճակի պատճառով։
«Ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով սահմաններին վիճակը հանգիստ չէ, ես ցանկանում եմ ՀՀ ԶՈւ-ին և զինվորներին զորակցության խոսքեր ասել ԱԺ-ի անունից, ուժ և կորով եմ մաղթում նրանց»,- նիստի սկզբում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա հանդես եկավ նիստի հետաձգման առաջարկով, որն ընդունվեց, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությունն ու օրակարգում ընդգրկված մյուս հարցերի քննարկումը տեղի կունենան վաղը կայանալիք նիստին։