11/04/2023 10:15
Ազգային ժողովը քննարկում է ՄԻՊ-ի ընտրության հարցը
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:
Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է, որին առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Օրակարգի երկրորդ հարցով խորհրդարանը կքննարկի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: