11/04/2023 10:55
Երևանի ավագանու նիստը չկայացավ. նոր քաղաքապետ չընտրվեց
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում էր քաղաքապետի ընտրության հարցը։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նիստին ներկայացել էր միայնակ, ավագանու անդամները ներկա չէին։ Նա հայտարարեց, որ նիստը համարվում է չկայացած։
Հիշեցնենք՝ նախորդ նիստի ընթացքում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել։
«Այս պահին մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար, նաև ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի և քննարկելու ու ընտրելու անհրաժեշտություն չի լինի», - հայտնել էր Գալջյանը։