11/04/2023 21:31
Հունաստանն Իսրայելից 370 միլիոն եվրոյի Spike հրթիռներ է գնում
Իսրայելի և Հունաստանի ռազմական գերատեսչությունները պայմանագիր են կնքել Իսրայելից հունական կողմին Spike հրթիռներ մատակարարելու մասին, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
«Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է շուրջ 370 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր՝ Spike հրթիռներ մատակարարելու մասին։ Spike հակատանկային կառավարվող հրթիռները նորարարական և ճշգրիտ էլեկտրաօպտիկական հրթիռներ են, որոնք կարող են արձակվել ցամաքից, օդից և ջրից։ Սա ևս մեկ վկայություն է մեր երկրների և դրանց պաշտպանական գերատեսչությունների միջև ամուր գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված մեր փոխադարձ ջանքերի»,- նշված է հաղորդագրությունում։