11/04/2023 20:31
Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է ստանալ աջակցություն հակաիրանական բոլոր ուժերից․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններին, թե Տեղ գյուղի հատվածում Հայաստանի կողմիցիրանական ԱԹՍ-ներ են կիրառվել։
«Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի տարածած ստահոդ տեղեկատվությունը Տեղ գյուղի հատվածում Հայաստանի կողմից, իբր, իրանական ԱԹՍ-ների կիրառության մասին հետապնդում է երկու հիմնական նպատակ։
Նախ՝ փորձ կատարել քարոզչական տիրույթում ստեղծել մոլորություն առ այն, թե հենց հայկական բանակն է, իբր, նախաձեռնել ռազմական այս բախումը, ինչը ձեռնտու է Բաքվի բաշիբոզուկների բարբարոսսկան ագրեսիան քողարկելու առումով։
Եվ երկրորդը՝ փորձել ստանալ աջակցություն հակաիրանական բոլոր ուժերից, և իրեն դիրքավորել որպես հայ-իրանական համատեղ գործողության, իբր, զոհ՝ այսպիսով «արդարացնելով» Բաքվի բռնապետի սանձազերծած հերթական ծավալապաշտական և բարբարոս գործողությունը։
Մեր աղոթքները մեր բանակի հետ են»,- գրել է Վարդան Ոսկանյանը։