11/04/2023 19:13
«Փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը»․ Սոթքի ոսկու հանքի անձնակազմին տարհանել են
Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել: Տեղեկությունը Sputnik Արմենիա-ին հայտնել են «Գեոպրոմայնինգ» ընկերությունից։
«Ժամը 17։15-ի սահմաններում փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել անձնակազմին աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս պահին հանքը չի աշխատում», - հայտնել են ընկերությունից։
Հիշեցնենք՝ թշնամին վերսկսել է գործողությունները Տեղ գյուղի հատվածում, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ հայտնել էր, որ Որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ, կրակոցներ են հնչել նաև Սոթքի շրջանում։