11/04/2023 16:07
Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային իրավահարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էլդար Ալիշերովի հետ, որին մասնակցում էին ՀՀ ԷՆ Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, Հայաստանի մի շարք բիզնես ասոցիացիաների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային իրավահարաբերությունների կարգավորմանը, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, լոգիստիկ ծառայությունների կազմակերպմանը, մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։