11/04/2023 12:01
«Այո՛, պատրաստ եմ գնահատականներ հնչեցնել». ՄԻՊ թեկնածուն՝ իր ընկերուհի գլխավոր դատախազին քննադատելու մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովը շարունակում է քննարկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝ համարձակություն ու կամք կունենա՞ քննադատել իր ընկերուհի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ու նրա կողմից իրականացված որոշումները:
Անահիտ Մանասյանն էլ արձագանքեց՝ Գլխավոր դատախազության առաջնահերթ խնդիրը ևս պետք է լինի մարդու ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
«Ես ընդամենը 5 ամիս եմ եղել Գլխավոր դատախազի տեղակալ, մինչդեռ 14 տարվա մասնագիտական բոլորովին այլ գործունեություն ունեմ իրականացրած: Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի հետ ունեցած իմ հարաբերություններին՝ նշեմ, որ ես շատ այլ անձանց հետ ունեմ մարդկային ու շատ ազնիվ հարաբերություններ, ես արդարանալու կարիք չունեմ, հակառակը, հպարտանում եմ այդ հարաբերություններով», - նշեց ՄԻՊ թեկնածուն:
Մանասյանն ընդգծեց՝ այդ հարաբերությունները երբևէ չեն ազդել իր մասնագիտական գործունեության վրա:
«Այո՛, պատրաստ եմ գնահատականներ հնչեցնել նաև այդ կառույցների գործունեության առնչությամբ», - հավելեց նա: