11/04/2023 16:19
Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4289 խախտում
Ապրիլի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4289 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 96 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 54, չամրակապված վարելու՝ 108, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 277, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 234 իրավախախտումներ։ 196 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 458-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 91-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 92 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5818 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 202 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 111, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 369 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 771, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 125 իրավախախտումներ։ 284 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1172-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 50-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 20 անձ։