11/04/2023 10:10
«Հրապարակ». Ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն Մհեր Սահակյանի նկատմամբ դատախազի միջնորդագրի քննարկմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազի միջնորդագրի քննարկմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին, երբ խորհրդարանը քննում էր պատգամավորներ Արմեն Չարչյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրերը, ընդդիմադիրները բոյկոտեցին այդ նիստերը՝ պատճառաբանելով, թե իշխանությանը միայնակ են թողնում՝ իրենց սարքած շոուի հետ։
Ընդդիմության շարքերում կարծում են, որ Մհեր Սահակյանի իրավիճակն այլ է, Չարչյանի և Սեյրան Օհանյանի դեպքում իշխանությունը թմբկահարեց նախկին-ներկա դիսկուրսը, իսկ Սահակյանի դեպքում չի կարող, քանի որ խոսքը ո՛չ չարաշահման, ո՛չ թալանի մասին է, այլ՝ ինքնապաշտպանության»։