12/04/2023 19:48
Հետխորհրդային երկրներում գործող Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներում ուսումնասիրվում են չվող թռչունների, հոդվածոտանիների միջոցով վտանգավոր վիրուսներ տարածելու հնարավորությունները․ Զեկույց
Հետխորհրդային մի շարք երկրներում Պենտագոնի կողմից իրականացվող կենսաբանական ծրագրերի շրջանակում ուսումնասիրվում են վտանգավոր վիրուսներ տարածելու եղանակները, նշված է Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի եզրափակիչ զեկույցում, որը հրապարակել է ՏԱՍՍ-ը։
ՌԴ պետդումայի նշված հանձնաժողովի կազմած զեկույցում արձանագրված է, որ Պենտագոնը, հետխորհրդային առանձին պետություններում իր բժշկա-կենսաբանական ծրագրերն իրականացնելիս, կենտրոնացել է այն հանգամանքի վրա, թե ինչպես է հնարավոր չվող թռչունների, չղջիկների, հոդվածոտանիների միջոցով տարածել վտանգավոր ինֆեկցիաների հարուցիչներ։ Չվող թռչունները, չղջիկներն ու հոդվածոտանիներն ամերիկյան մասնագետների կողմից այս գործընթացում դիտարկվել են որպես վտանգավոր միկրոօրգանիզմների բնական, պոտենցիալ «փոխադրող միջոցներ»։