12/04/2023 17:18
Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման՝ իրատեսական չենք համարում. Միրզոյան
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է հասցեագրվեն, կարգավորվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դրանց առնչվող հարցերը, ԱԺ ամիբիոնից հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է։ Ընդհանուր վերջնական կարգավորումը, տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատումն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման՝ իրատեսական չենք համարում», - ասաց Միրզոյանը։