12/04/2023 17:20
Չէ, ասում են՝ հիմա հրաժարական տվեք․ դա «5-րդ շարասյան» գործելակերպ է․ Փաշինյան
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ռազմական գործողությունների ժամանակ իր հրաժարականը պահանջելը «5-րդ շարասյան» գործելակերպ է։
«Երեկ հարձակում էր տեղի ունեցել զինված ուժերի վրա, և մեկ էլ մարդիկ ասում են՝ իշխանությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ Գոնե, ենթադրենք, այս դեպքերը անցնեն, բայց չէ, ասում են՝ հիմա հրաժարական տվեք, որ եթե հանկարծ պարզվի, այնուամենայնիվ, որ վիճակի ինչ-որ կառավարում կա, դա էլ չլինի։
Դա «5-րդ շարասյան» գործելակերպ է։ Այո՛, և պետք է մեր հատուկ ծառայությունները այս ամեն ինչին ուշադրություն դարձնեն»,- ասաց Փաշինյանը։