12/04/2023 10:59
Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումն Էդգար Ղազարյանը վիճարկելու է դատական կարգով
Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի անունից կայացրած հակասահմանադրական և անօրինական որոշումն առաջիկայում իմ կողմից վիճարկվելու է դատական կարգով, ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Խուլիգանների և դավաճանների, նրանց ապօրինությունների դեմ պայքարը շարունակվելու է բոլոր հնարավոր միջոցներով և հասնելու է իր տրամաբանական հանգրվանին», - գրել է նա:
Հիշեցնենք, որ Ղազարյանն ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրվել էր ՄԻՊ թեկնածու։