12/04/2023 19:36
Վավերացվել է կենսաբանական անվտանգության ոլորտում ՀԱՊԿ երկրների համագործակցության դրույթներն ամրագրող փաստաթուղթը
ՌԴ պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որով կանոնակարգվում է կենսաբանական անվտանգության ոլորտում Կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցությունը։
Արձանագրությունը վավերացման է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 2023 թվականի մարտի 2-ին։
ՀԱՊԿ կանոնադրությամբ Կազմակերպության անդամ երկրները փոխգործակցում են սահմանների պաշտպանության, տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական անվտանգության, բնական ու տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակներից, ինչպես նաև ռազմական գործողությունների ժամանակ կամ դրանց հետևանքով առաջացող վտանգներից բնակչության ու տարածքների պաշտպանության ոլորտներում։
Արձանագրությամբ նախատեսվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները փոխգործակցելու են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում։
Սահմանվում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորություն՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման հիմքով։