12/04/2023 20:49
«Ռուսաստանը հավատում է, որ Օդեսան կձերբազատվի նեոնացիստական լծից»․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ռուսաստանը հավատում է, որ Օդեսան կկարողանա ձերբազատվել ուկրաինական նեոնացիստների լծից ու դառնալ ազատ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ։
«Հավատում ենք, որ Օդեսան կկարողանա ձերբազատվել ուկրաինական «նեոնացիստների» լծից ու կրկին դառնալ ազատ և, ինչպես Լեոնիդ Ոտյոսովն է երգում, «արևոտ ու ծաղկող ակացիաներով քաղաք՝ Սև ծովի ափին»»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը զուգահեռներ է տարել նաև Հայրենական Մեծ պատերազմի պատմական իրադարձությունների հետ՝ նշելով, որ 1944 թվականի ապրիլյան այս օրերին Օդեսան ազատագրվեց Գերմանիայի նացիստական զավթիչներից, բայց, շատ տարիներ անց, «կրկին բախվեց նացիզմի հետ»։
«Չնայած ուկրաինական իշխանությունների սանձազերծած տեռորին, բնիկ օդեսացիները երբեք չմոռացան՝ ով է իրենց ազատել «Դարչնագույն ժանտախտից», նրանք վառ են պահում իրենց ազատագրողների՝ Կարմիր բանակի զինվորների հիշատակը»,- ասել է Զախարովան։