12/04/2023 18:04
Ո՞րն է Ադրբեջանի նպատակը, երբ ապատեղեկատվություն է տարածում, թե երեկ ՀՀ-ն օգտագործել է իրանական ԱԹՍ-ներ. մանրամասնում է Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ցանկացած ագրեսիայի մաս է կազմում նաև տեղեկատվական պատերազմը:
«Ապատեղեկատվության նպատակը հետևյալն է՝ տեսեք, Եվրամիությո՛ւն, դուք Հայաստան դիտորդներ եք ուղարկել, իսկ ՀՀ-ն Ադրբեջանի դեմ օգտագործում է մի զինատեսակ, որի հետ կապված դուք բոլորդ ունեք պրոբլեմներ», - ասաց վարչապետը՝ պատասխանելով դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը հայտարարում էր, թե հայկական կողմը երեկ օգտագործել է իրանական ԱԹՍ-ներ:
Փաշինյանը հիշեցրեց՝ 2022 թվականի փետրվարին կամ մարտին նույն տեղեկատվական աղբյուրները պնդում էին, թե ՀՀ «Սու30ՍՄ» ինքնաթիռները ուղարկվել են՝ օգատգործելու Ուկրաինայի դեմ:
«Դա սադրանքի անբաժանելի մասն է, այլ բան, որ մենք պետք է տեղեկատվական պատերազմներին, հարձակումներին հակազդելու մեր ինստիտուտցիոնալ գործիքակազմը ուժեղացնենք», - նշեց վարչապետը: