12/04/2023 20:08
«Ապահովել երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպումը»․ Գարեգին Երկրորդն ընդունել է Տիգրան Ավինյանին
Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել քաղաքամայր Երևանում Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանն ի նպաստ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես եկեղեցիների և եկեղեցական կառույցների բարվոք պահպանման և տարածքների բարեկարգման խնդիրներին։ Այս առումով կարևորվել է գործակցությունը քաղաքապետարանի հետ՝ ապահովելու երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպումը։
Խոսվել է նաև Երևան քաղաքի առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին։