12/04/2023 15:33
Բաքուն և Երևանն ընդունել են Ռուսաստանում խաղաղության պայմանագրի շուրջ նոր հանդիպման առաջարկը. Զախարովա
Ադրբեջանն ու Հայաստանը ընդունել են Ռուսաստանում խաղաղության պայմանագրի շուրջ նոր հանդիպման առաջարկը, Մոսկվան վերջնական համաձայնությունից հետո կհայտարարի ժամկետները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցանկանում եմ ասել, որ մեր ջանքերը չեն թուլանում՝ Ադրբեջանին և Հայաստանին հնարավոր օգնությունն ապահովելու ուղղությամբ այս երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում։ Գործընկերներն ընդունել են երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը մեր տարածքում անցկացնելու առաջարկը։ Կոնկրետ ժամկետները կհայտարարենք, երբ այս ամենը վերջնականապես համաձայնեցվի», - ասել է նա։