12/04/2023 15:15
Առողջությանը հետևելը կուլտուրայի հարց է. Քաղաքացիները՝ տարեկան բուժզննումներ անցնելու և առողջությանը հետևելու մասին (Տեսանյութ)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եզրակացության համաձայն՝ մարդու առողջությունը 20%-ով կախված է ժառանգականությունից, 20%-ը՝ արտաքին միջավայրից, 10%-ը՝ որակյալ առողջապահությունից, և 50%-ը՝ մարդու ընտրությունից և ապրելակերպից։
Aysor.am-ը հարցման միջոցով փորձել է պարզել, թե հայ հասարակությունը որքանո՞վ է հետևում իր առողջությանը, անցնու՞մ է արդյոք տարեկան բուժզննումներ, կանխարգելու՞մ, թե՞ ի հայտ գալուց հետո է միայն զբաղվում առողջական խնդիրներով։
«Առողջությանը հետևելը ոչ տարիքից է կախված և ոչ էլ այլ հարցից, դա պարզապես կուլտուրայի հարց է», - ասաց քաղաքացիներից մեկը։
Հարցվողներից շատերը նշեցին, որ դիմում են համապատասխան բժշկական օգնության միայն այն դեպքերում, երբ առկա է տեսանելի և անհանգստություն պատճառող խնդիր, իսկ հակառակ դեպքում խուսափում են ֆինանսներ և ժամանակ տրամադրել, քանի որ առողջապահական ծառայությունները հասանելի չեն բոլորին։