12/04/2023 16:16
Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ
Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հետ կապված։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Պատասխան ստանալուն պես կորոշենք մեր արձագանքը», - ասաց նա։
«Անշուշտ, Երևանի հրաժարվելը ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց իր տարածքում ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը», - հավելել է դիվանագետը։