12/04/2023 13:50
ՊՆ-ն զինծառայողներին, ըստ անհրաժեշտության, կթույլատրի օգտագործել սմարթֆոն
Ինտերնետային հասանելիություն ունեցող տեխնիկական միջոցները (սմարթֆոն, պլանշետ, նոթբուք) արգելվելու են ոչ միայն մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինծառայողներին, այլ նաև զորամասերում, Ազգային ժողովում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
«Ընդհանրապես, հեռախոսների միջոցով, որոնք ունեն ինտերնետային հասանելիություն, հակառակորդը կարող է թե՛ տեղորոշման խնդիրը լուծել, թե՛ նաև տեղեկություններ ստանալ, թե՛ սոցիալական ցանցի միջոցով որպես խայծ օգտագործել», - նշեց նա:
Փոխնախարարի խոսքով՝ համընդհանուր բնույթ է կրում խաղադրույքներ կատարելը։
«Բայց մենք բացառություն ենք սահմանել, որ, ըստ անհրաժեշտության, ծառայության իրականացման բնույթից ելնելով՝ Պաշտպանության նախարարությունը կարող է թույլատրել այս կամ այն զինծառայողին տվյալ պահին օգտագործել սմարթֆոն հեռախոս», - ասաց Սարգսյանը։