12/04/2023 10:28
Ընդդիմությունն առաջարկում է ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ ԱԺ-ում քննարկում անցկացնել
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում խորհրդարանում Զինված ուժերի ղեկավար կազմի կամ իրավասու այլ անձանց մասնակցությամբ քննարկում անցկացնել:
«Թեև մեր պատգամավորների մի մասը հիմա գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը՝ հնարավորություն ընձեռել հրավիրելու նաև ԶՈՒ ղեկավար կազմին կամ իրավասու անձանց՝ պատգմավորների հետ օրվա ընթացքում քննարկում իրականացնելու, իրավիճակը հասկանալու նաև խորհրդարանի անելիքների մասով», - ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, որ եթե բաց քննարկում են ուզում, ապա կառավարության հետ հարցուպատասխանին խոհրդարանում են լինելու բոլորը, իսկ եթե փակ, ապա ինքը պատրաստ է խոսել համապատասխան գերատեսչությունների հետ:
Այժմ ԱԺ փոխնախագահն ու Արծվիկ Մինասյանն հարցը քննարկում են աշխատանքային կարգով: