13/04/2023 12:30
Հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չունենք. ՔԿ-ն` ԶՊՄԿ-ում տեղի ունեցած սպանության մասին
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում տեղի ունեցած սպանությանը՝ գրելով.
«Քանի որ լրագրող գործընկերները շատ են հարցնում այն մասին, որ ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածն է, իբրև թե, քննվում, այս պահին ուղղակի արձանագրում եմ, որ քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ բոլոր միջոցները, օպերատիվ հետախուզական միջոցառումները ձեռնարկվում են հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։