13/04/2023 18:09
Խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը․ Սերժ Սարգսյան
Լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ գործող իշխանությունների ազդարարած «խաղաղության» գործընթացին։
«Խաղաղության այդպես չեն գնում։ Խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ իրենք ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, ցույց տալով, որ գոնե այսքան ձախողումներից հետո չի կարող ադրբեջանցի զինվորը մտնել Հայաստանի Հանրապետություն և մի քանի օր շրջել Հայաստանի Հանրապետությունում։ Այդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ եթե այս պայմաններում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա դա նշանակում է, որ այդ փաստաթղթում ևս անտեսվելու է հայկական շահը։