13/04/2023 16:30
Քննություն կնշանակվի, թերացողները կերևան. ԳՇ պետը՝ Տեղ գյուղում տեղի ունեցածի մասին (տեսանյութ)
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր հակիրճ խոսել է Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին։
Լրագրողները նրան հարց են ուղղել՝ ի՞նչ հանձնարարություն չի կատարվել, որ երեկ վարչապետը խոսում էր Տեղ գյուղում թերացումների մասին։
«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, թերացողները կերևան»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Թե ինչ հանձնարարություն է տրվել, որ չի կատարվել՝ նա պարզաբանել է. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ չի կատարվել՝ արձագանքել է․«Իսկ ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»։
Հայկական կողմն ունեցել է չորս զոհ և վեց վիրավոր: