13/04/2023 20:58
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարում․ կառավարության ծրագրի արդյունքներն ու պետական պաշտոնյաների վարձատրության հարցն են քննարկելու
ՀՀ ազգային ժողովը ապրիլի 18-ին արտահերթ նիստ կգումարի, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: