13/04/2023 22:14
ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաները սպառնալիք են մադկության համար, անհրաժեշտ է միջազգային անաչառ քննություն անցկացնել․ Իրանի ԱԳՆ
Ուկրաինայում և աշխարհի որոշ այլ երկրներում տեղակայված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության մասին տվյալները խորապես անհանգստացնող են և պահանջում են անաչառ միջազգային հետաքննության անցկացում, հայտարարել է Իրանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Ուկրաինայում և որոշ այլ երկրներում գործող ամերիկյան ռազմական կենսալաբորատորիաների մասին տվյալները խորապես անհանգստացնող են։ Այդպիսի գործունեությունը հակասում է ԱՄՆ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես, կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի պահպանմանը, ինչպես նաև սպառնալիք է ներկայացնում մադկության համար»,- գրել է իրանցի դիվանագետը Twitter-ում։
Նա ընդգծել է, որ այս խնդիրը պահանջում է անաչառ միջազգային հետաքննության անցկացում։
Հիշեցնենք՝ երեկ հրապարակվել է Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունն ուսումնասիրող ՌԴ պետդումայի հատուկ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը, որում արձանագրված է, որ Պենտագոնը, հետխորհրդային առանձին պետություններում իր բժշկա-կենսաբանական ծրագրերն իրականացնելիս, կենտրոնացել է այն հանգամանքի վրա, թե ինչպես է հնարավոր չվող թռչունների, չղջիկների, հոդվածոտանիների միջոցով տարածել վտանգավոր ինֆեկցիաների հարուցիչներ։ Չվող թռչունները, չղջիկներն ու հոդվածոտանիներն ամերիկյան մասնագետների կողմից այս գործընթացում դիտարկվել են որպես վտանգավոր միկրոօրգանիզմների բնական, պոտենցիալ «փոխադրող միջոցներ»։