13/04/2023 20:28
Սև ծովը երբեք չի դառնա «ՆԱՏՕ-ի ծովը»․ Կրեմլ
Սև ծովը երբեք չի դառնա «ՆԱՏՕ-ի ծովը», այն պետք է մնա որպես առափնյա բոլոր պետությունների միջև համագործակցության ու փոխգործակցության տարածք, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կիևի հայտարարությունն, ըստ որի Սև ծովն անհրաժեշտ է «ապառազմականացնել» և այն դարձնել «ՆԱՏՕ-ի ծովը»։
«Սև ծովը երբեք չի դառնա «ՆԱՏՕ-ի ծովը», այն ընդհանուր ծով է, առափնյա բոլոր պետությունների համար այն պետք է մնա որպես համագործակցության, փոխգործակցության ու անվտանգության տարածք։ Ընդ որում, խոսքը անվտանգության անբաժանելիության մասին է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա ուշադրություն է հրավիրել նաև «ՆԱՏՕ-ի ծով» եզրույթում առկա հակասության վրա։
««ՆԱՏՕ-ի ծով» ձևակերպման մեջ երկու հակասություն կա։ ՆԱՏՕ-ն ու ապառազմականացումը միմյանց բացառող հասկացություններ են»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։