13/04/2023 21:30
«Նախկինների» ժամանակ, երբ ադրբեջանցի էր գերավարվում, փոխանակում էին մեկը՝ մի քանիսի դիմաց, իսկ «ներկաներն» ինչպե՞ս կվարվեն»․ Սենոր Հասրաթյանը հիշեցնում է՝ Բաքվի բանտերում հայ ռազմագերիներ ունենք
Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը հիշեցրել է՝ նախկինում, եթե արդբեջանցի էր գերեվարվում, իշխանությունների և բանակի հրամանատարության սկզբունքը մեկն էր՝ եթե թշնամի երկրում ռազմագերի կամ պատանդ ունենք, ապա փոխանակել մեկը մեկի, իսկ որոշ դեպքերում՝ նաև մեկը մի քանիսի դիմաց, իսկ թե այժմ գործող իշխանություններն ինչպես կվարվեն Հայաստանի տարածքում հայտնաբերված ադրբեջանցի դիվերսանտների հետ, դժվար է ասել։
««Նախկինների» ժամանակ, երբ ադրբեջանցի էր գերավարվում, հայրենական իշխանությունների և, հատկապես, բանակի հրամանատարության սկզբունքը մեկն էր՝ եթե թշնամի երկրում ռազմագերի կամ պատանդ ունենք, ապա առանց նախապայմանի փոխանակել մեկը մեկի, իսկ որոշ դեպքերում՝ նաև մեկը մի քանիսի դիմաց:
Այդպես եղել է և՜ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, և՜ դրանից հետո ընկած ողջ ժամանակահատվածում...
Իսկ թե այսօր «ներկաներն» ինչպես կվարվեն սյունեցիների կողմից վնասազերծված դիվերսանտների պարագայում, դժվար է ասել:
Որոշում կայացնողներին հիշեցնենք միայն, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ...»,- սոցցանցի իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը։