13/04/2023 16:06
ՔՊ խմբակցության քարտուղարը չեխ գործընկերներին կոչ է արել Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ ջանքեր գործադրել
Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր նամակով դիմել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի իշխող խմբակցության և Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային։
«Ներկայացրել եմ տեղեկություններ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի վերաբերյալ։
Կոչ եմ արել չեխ գործընկերներին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը։