13/04/2023 22:53
«Հրազդան գետի վերին հոսանքում ջրի որակը 3-րդ և 4-րդ դասի է՝ «միջակ» և «անբավարար»․ Դիտարկվել է գետում ամոնիում իոնի պարունակությունը
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը դիտարկել է, թե Հրազդան գետի ջրում որքան է կազմել ամոնիում իոնի պարունակությունը՝ ապրիլին։
«Հրազդան գետի աղտոտման հիմնական պատճառ է հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մաքրվելու արտահոսքը դեպի գետ:
Ապրիլին Հրազդան գետի վերին հոսանքում՝ ամոնիում իոնով գնահատման համաձայն, ջրի որակը 3-րդ և 4-րդ դաս է («միջակ» և «անբավարար» որակ): Երևան քաղաքից հետո՝ կեղտաջրերի խառնման արդյունքում ջրի որակը վերածվում է 4-րդ և 5-րդ դասի («անբավարար» և «վատ» որակ)»,- նշված է հաղորդագրությունում:
Ամոնիում իոնը հանդիսանում է մակերևութային ջրերի կոմունալ-կենցաղային աղտոտվածությունը բնութագրող կարևոր ինդիկատոր: