13/04/2023 15:59
Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի հետ
Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 12-ին հանդիպում է ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական վերջին զարգացումների շուրջ, քննարկել են Հայաստանի տնտեսական հեռանկարները գլոբալ արդի մարտահրավերների համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՀ Պահուստային ծրագրի ընթացքին ու նախանշված բարեփոխումների իրականացմանը: