13/04/2023 11:30
Հայաստանը պատրաստ է սահմանների դելիմիտացիային. Վարչապետ
Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ու ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը, ԼՂ հիմնախնդիրը ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։ Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա», - ընդգծեց վարչապետը։