13/04/2023 11:51
Պետք է քաջալերենք ու աջակցենք խեցգետնաբուծությանը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախագիծը շատ կարևոր է։
«Մի քանի անգամ առիթ ենք ունեցել ասելու՝ երբ մենք նախագծեր ենք ընդունում, պետք է կենտրոնացած լինենք հետևյալ մեթոդաբանության վրա, որ մեկ որոշումով մենք պետք է մի քանի հարցեր փորձենք համակարգային լուծել»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ 2024 թվականից ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի։
«Սա շատ կարևոր է, ցավոք, մենք պրոբլեմ ունենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակի հետ, որը մեր ձկնարդյունաբերության հիմնական ռեսուրսն է։ Երբ մենք փակ ցիկլի վերաբերյալ որոշումը կայացրել ենք, արձանագրել ենք, որ պետք է այդ գործառույթներն ու համակարգը ներդնենք իրատես ժամկետներում՝ իրատեսական քայլերով, որ մեր տնտեսության մեջ կարևոր տեղ զբաղեցնող ձկնարդյունաբերությունը չոչնչացնենք։ Ահա, այս ծրագիրը գալիս է լրացնելու այդ շղթան», - ասաց նա։
Փաշինյանը ընդգծեց՝ այս ծրագրով պետք է քաջալերեն ու աջակցեն խեցգետնաբուծությանը։