13/04/2023 10:23
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խեղաթյուրեց փաստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խեղաթյուրեց փաստերը: Նա պատասխանում էր ԼՂ հակամարտութան վերաբերյալ հարցին՝ անկախության տարիների ընթացքում: Փաշինյանը նշեց. «Այստեղ մենք ունենք երկու մաս. մինչև «Մադրիդյան սկզբունքներ» և «Մադրիդյան սկզբունքներ»-ից հետո։ Մինչև «Մադրիդյան սկզբունքները» հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը ու ինչպես Խորհրդային միության այլ սուբյեկտներ, իրացնելով ինքնորոշման իրավունքը, ստացել է անկախություն, հետևաբար չի եղել Ադրբեջանի կազմում, անկախացել է ԽՍՀՄ-ից։
2007թ.-ին իշխանության տրանսֆորմացիայի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախագահ, այդ ժամանակ ի հայտ եկան «Մադրիդյան սկզբունքներ»-ը, որտեղ ընդգծվում էր ե՛ւ տարածաքային ամբողջականության սկզբունքը, ե՛ւ ինքնորոշնման իրավունքի սկզբունքը։ Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը ու այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձանեցված լինի նաև Ադրբեջանի կողմից։ Եթե «Մադրիդյան սկզբունքներ»-ից առաջ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, հետևաբար ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է չլինել, «Մադրիդյան սկզբունքներ»-ով արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետո, ընդ որում՝ այդ սկզբունքների նախագծի հեղինակը որոշ և հավաստի տեղեկությունների համաձայն, հենց հայկական կողմն է եղել։
«Մադրիդյան սկզբունքներ»-ով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ տրամաբանությամբ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի մաս, որպեսզի կարողանա ինքնորոշվել։
Նշենք,որ Առաջին անգամը չէ, «Մադրիդյան սկզբունքների» մասին խոսում Փաշինյանը: Սակայն 2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է ոչ թե յոթ շրջանները հանձնելուն, այլ հայկական կողմի համար ամենաառանցքային՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին։ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում:
ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը…»,- նշված էր փաստաթղթում»։