14/04/2023 23:02
Իրավիճակը լավ չի ու խնդրում եմ իրեն չանհանգստացնել. Ադրբեջանի դրոշը այրած դիզայներ Նիկոլյանի ներկայացուցիչ
Այսօր Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը այրել է Ադրբեջանի դրոշը և հեռացրել բեմից։ Տեսակադրերում երևում է, որ անվտանգության աշխատակիցները փորձում են հեռացնել նրան և խլել դրոշի մնացորդները։
Aysor.am-ը փորձեց կապ հաստատել Արամ Նիկոլյանի հետ՝ պարզելու՝ որտեղ է նա, արդյոք տարվել է ոստիկանություն, սակայն նրա ներկայացուցիչներից, որը չցանկացավ նշել իր անունը, Aysor.am-ի հետ զրույցում խնդրեց չանհանգստացնել Նիկոլյանին, նշելով, որ լարված իրավիճակ է։
«Ներկա պահին իրավիճակը լավ չի ու խնդրում եմ իրեն չանհանգստացնել», - ասաց մեր զրուցակիցը։