14/04/2023 17:48
Քննչական կոմիտեն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է՝ ադրբեջանցի՞ն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին
ՀՀ քննչական կոմիտեն դեռ տեղեկություն չի հաղորդում՝ երեկ հայտնաբերված ու ձերբակալված երկրորդ ադրբեջանցի՞ն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին։
«Ո՛չ հաստատող, ո՛չ հերքող որևէ տեղեկություն այս պահի դրությամբ չեմ կարող ներկայացնել», - Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:
Ոստիկանությունն այսօր նրան փոխանցել է Ազգային անվտանգության ծառայությանը։
Ըստ մամուլում տարածված լուրերի՝ ադրբեջանցու մոտ է եղել ԶՊՄԿ-ում սպանված աշխատակցի հեռախոսը։
Պաշտպանության նախարարությունն ապրիլի 10-ին հայտնել էր Հայաստանի տարածքում Ադրբեջանի մեկ զինծառայողի հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Նրան գտել էին Սիսիանի Աշոտավան գյուղի տարածքում, հենց նա էր ասել, որ իր հետ ևս մեկն է եղել: