14/04/2023 17:41
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել
Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում ապրիլի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է ներկայացվել, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Մեղադրանքն առաջադրվել է ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Խափանման միջոցը նույնն է՝ բացակայելու արգելքը»,- նշեց Աբրահամյանը։
Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրևանոցը նետելով նրա ուղղությամբ։ Կինը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։