14/04/2023 20:46
Չնայած նրան, որ Արևմուտքը մեր գործընկերներին սպառնում է երկրորդային պատժամիջոցներ կիրառել, առևտրի ծավալներն ԱՊՀ-ում աճում են․ Լավրով
ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի առևտրի ծավալն աճում է՝ չնայած ԱՄՆ և ԵՄ կողմից երկրորդային պատժամիջոցների կիրառման սպառնալիքին, Սամարղանդում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Չնայած Ռուսաստանի և Բելառուսի հետ համագործակցելու դեպքում երկրորդային պատժամիջոցներ և այլ կարգի սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ ԱՄՆ և ԵՄ սպառնալիքներին, որոնք նրանք ուղղում են բոլոր մեր գործընկերներին, առևտուրը ԱՊՀ-ի շրջանակում աճում է։ 2022 թվականին այն ավելացել է 6-ից ավելի տոկոսով, ծավալը գերազանցել է 100 միլիարդ դոլարը»,- ասել է Լավրովը։
«ԱՊՀ երկրների միջև ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը նոր խթան կհանդիսանա ԱՊՀ երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։