14/04/2023 18:19
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում գտնվող՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանն իր նախաձեռնությամբ քննել է Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքի հարցը։
Ալեքսանյանի կալանավորման ժամկետը լրանում էր 2023 թվականի ապրիլի 18-ին։
Մեղադրող դատախազն առաջարկել է խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով, սակայն դատարանը բավարարել է 2 ամիս ժամկետը։