14/04/2023 14:38
Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է ևս 3 ամսով։
ԲԴԽ-ից հայտնում են, որ սույն դատական նիստին ավարտվել է քրեական դատավարության օրենքի 311-րդ հոդվածով սահմանված քննարկումը, դատարանը նախնական դատալսումների փուլը հայտարարել է ավարտված և անցել է հիմնական դատալսումների փուլին։
Հաջորդ դատական լսումները նշանակվել են ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, որի ժամանակ հարցաքննության կհրավիրվեն թվով 5 վկաներ, որոնցից առաջինը կհարցաքննվի Վլադիմիր Գասպարյանը, ով Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ թիվ ՀԿԴ/0036/01/22 գործով հանդիսանում է ամբաստանյալ։