14/04/2023 17:35
Արցախի նախագահի որոշմամբ՝ Հունան Հայրումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդիկ Ավանեսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, Հունան Հայրումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունան Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: