14/04/2023 18:28
Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոչ մի պահանջ չունի, Ադբեջանը Հայաստանի նկատմամբ՝ միշտ ունի․ Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Սանկտ-Պետերբուրգում ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող մեղադրանքներին՝ միևնույն ժամանակ վերահաստատելով՝ Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
«Իսկ եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա ինչու՞ մինչև հիմա չեն վերադարձվել 33 հայ ռազմագերիները, ի՞նչ է նշանակում ընդհանրապես՝ ռազմագերիներ պահել, ինչու՞ է փակ Լաչինի միջանցքը․ դրա մասին հայկական կողմը չի հայտարարում, դրա մասին հայտարարում են միջազգային կազմակերպությունները, դրա մասին հայտարարում են շատ երկրներ և անում են հասցեական հայտարարություններ։ Մենք առաջարկում ենք հետ քաշել զորքերը սահմանից, ինչու՞ ադրբեջանական կողմը չի համաձայնվում հետ քաշել զորքերը, եթե հաղթել է պատերազմում։ Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, ինչու՞ են զոհվում ադրբեջանցի ու հայ զինվորները։ Կամ հարցը փակված չէ, կամ ադրբեջանցի զինվորները զոհվում են, ցավոք, անհասկանալի է, թե ինչի համար։
Բավական է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել։ Հայաստանը տարածքային ոչ մի պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, ադրբեջանական կողմը՝ միշտ ունի և դա հնչեցնում է ամենաբարձր մակարդակով։
Եվ, վերջիվերջո, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու՞ մինչև հիմա Ադրբեջանը չի ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում