14/04/2023 09:55
«Ժողովուրդ». ԳՇ պետն ընդունել է, որ Տեղ գյուղում կատարվածը հայկական կողմի բացթողման հետևանքն է նաև
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ սահմանային իրավիճակի շուրջ փակ քննարկում է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այդ քննարկումից: Քննարկման հիմնական օրակարգում եղել է Տեղ գյուղի ապրիլի 11-ի սահմանային միջադեպը և դրա նախորդ օրը՝ ապրիլի 10-ին ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածք ներթափանցումը:
Տեղեկացանք, որ քննարկումը եղել է հարցուպատասխանի ֆորմատով. սկզբում հարցեր են ուղղել ընդդիմադիր պատգամավորները, այնուհետև՝ ՔՊ-ական պատգամավորները: Հարցերը հիմնականում ուղղված են եղել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, վերջինս էլ, ինչպես մեզ հաջողվեց պարզել, հիմնականում խուսափողական պատասխաններ է տվել:
Ինչ վերաբերում է Տեղ գյուղում հակառակորդի իրականացրած սադրանքին, ԳՇ պետն ընդունել է, որ դա հայկական կողմի բացթողման հետևանքն է նաև»։