14/04/2023 11:23
Ո՞վ իրավունք ունի զենք կրել
Հաշվի առնելով զենքի տիրապետման վերաբերյալ հրապարակման հետ կապված որոշ մեկնաբանություններ՝ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հրապարակման մեջ տեղ են գտել հիվանդությունների ընդհանրական անվանումները, իսկ դրանց մանրամասն նկարագրությունները կարելի է գտնել որոշման մեջ:
«Օրինակ, կետերից մեկի` «ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ» անվանումը ամենևին չի վերաբերում սուր շնչառական կամ սեզոնային բնույթ կրող հիվանդություններին, այլ սուր խանգարումների մասին է:
Խնդրում ենք պարզ մասնագիտական եզրույթները չդարձնել շահարկման առարկա:
Զենքը հատուկ վտանգավոր միջոց է, և դրա կրողը պետք է չունենա որոշակի հիվանդություններ, որպեսզի զենքի կրումը անվտանգ լինի շրջապատի համար»: