14/04/2023 17:28
Առաջին եռամսյակում Ստեփանակերտի բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 314288.2 հազար դրամ, կատարողականը՝ 71.5%
Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:
«Ավագանին ի գիտություն ընդունեց քաղաքային համայնքի 2023թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հաղորդումը: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր մուտքերը կազմել են 314288.2 հազար դրամ, կատարողականը՝ 71.5%: Դրա 16.6%-ը կազմել են սեփական եկամուտները՝ 44% կատարողականով, իսկ 83.4%-ը՝ պետական բյուջեից տրամադրվող դոտացիան՝ 81.7% կատարողականով: Այլ եկամուտների գծով մուտքագրվել է նախատեսվածի 18.8%-ը:
Հաջորդիվ քննարկվեցին և հաստատվեցին նաև օրակարգի մյուս հարցերի վերաբերյալ որոշումները, որոնք առնչվում էին փոխադրամիջոցի, շինության գծով արտոնություններ տալուն և այլն:
Նիստի ավարտին քաղաքապետի նախաձեռնությամբ արծարծվեցին համաքաղաքային որոշ խնդիրներ: Ներկաները մտքեր փոխանակեցին դրանց լուծման տարբերակների շուրջ», - ասվում է հաղորդագրությունում: