15/04/2023 16:18
Ադրբեջանցիների պատվիրակությունը լքել է Հայաստանի տարածքը, Թբիլիսիից կթռչեն Բաքու
Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունից «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել են, որ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը իրենց մասնակցությունը դադարեցրած ադրբեջանցիները արդել լքել են Հայաստանի տարածքը։
Ըստ հաղորդագրության, ադրբեջանական պատվիրակությունը հատել է Վրաստանի սահմանը և ավտոբուսով ուղևորվում է Թբիլիսի, որտեղից երեկոյան ինքնաթիռով կթռչեն Բաքու։ Սպասվում է, որ նրանք այնտեղ կլինեն տեղական ժամանակով՝ 21։20-ին։