15/04/2023 09:59
Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ չպետք է անեի, որովհետև․․․, թող փակցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը՝ փարատվեն դրանով․ Նիկոլյան (Տեսանյութ)
Դիզայներ Արամ Նիկոլյանը մեկնաբանել է երեկ Մարզահամերգային համալիրում Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը Ադրբեջանի դրոշն այրելու պատճառը։ Նիկոլյանն արարքը որակում է, իր ձևակերպմամբ, հայ տղամարդու, թասիբով հայի արարք, ով չի հարում քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքն ու տեսլականը։
«Իմ ցանկությունն է եղել անել այնպես, որ ՀՀ մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, ամենակարևորը, որ երբեք չմտածեն, թե հայերը սովորում են, կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների։ Ցավում եմ կարծիքներ համար, թե իմ արարքը կարող է վատ անդրադառնալ սահմանին կանգնած տղաների վրա։ Աղոթում եմ սահմանը պահողների համար։
Եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր կարծում են, որ չպետք է անեի, որովհետև․․․, թող կարծեն իրենց տանը, փակցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը՝ փարատվեն դրանով։ Շնորհակալ եմ այն հայերին, ովքեր կանգնած էին մեջքիս, ոստիկանության դիմաց ու սատարում էին ինձ», - ասաց նա։